Վարագա հոբելյան: Հիշատակարան և կոչ Վարագա կրթական...
Վարագա հոբելյան: Հիշատակարան և կոչ Վարագա կրթական հաստատության հիսնամյա հոբելյանի (1857-1907)
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Վարագայ յոբելեան: Յիշատակարան եւ կոչ Վարագայ կրթական հաստատութեան հիսնամեայ յոբելեանի (1857-1907)
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Կազմեց Տիգրան Չիթունի. Վարագայ յոբելեան: Յիշատակարան եւ կոչ Վարագա կրթական հաստատութեան հիսնամեայ յոբելեանի (1857-1907). Հրատարակութիւն Յոբելեանի կեդրոնական յանձնախմբի Վան-Վարագ. - Կ. Պոլիս, 1910, տպագր. Օսմ. գործակցական ընկերութեան: Շապիկը սպիտակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսի կենտրոնում պատկերված է Վարագա վանքը, ներքևի մասում կա «Վարագայ յիսն. յոբ. կեդ. յանձնախումբ Վան 1908» կնիքը մանուշակագույն թանաքով, իսկ դարձերեսին՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա մատիտով ընծայագիր՝ «Նուէր Անմահ բանաստեղծ պ. Յ. Թումանեանին ...(հաջորդ բառն անընթեռնելի է) Բիձայից. 18 Յունիսի 1915 թ. Վան. Վար.»: Էջեր 3-ի և 13-ի ներքևի լուսանցքներում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ: Կազմերեսները խունացած ու թեթև մաշված են:
Հեղինակ՝ Չիթունի Տ.Էջ՝ 31, նկ.Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1910Լայնություն (սմ)՝ 20Երկարություն (սմ)՝ 27,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/17