Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Վարագույր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարված է բամբակյա սպիտակ կտորից, ունի ուղղանկյունաձև տեսք, նեղ եզրերն ալիքաձև կտրտված և օղակարով կարված են : Ներքևում կտրտովի տեխնիկայով ասեղնագործված երեք միանման ձվաձև բուսանախշեր են: Սրանցից վերև, բուսանախշերի արանքում ուռուցիկ հարթակարով ասեղնագործված են գագաթին քառաթև զարդանախշ ունեցող ոճավորված եռանկյունաձև պատկեր: Երկու կողմերից ելնում են մեկական սյուներ: Որոնց գագաթին մեկական բազմաթերթ ծաղկանախշեր են: Սրանց միջև կլորավուն շրջանակի մեջ սրածայր թերթիկներով հինգ թևանի ծաղկանախշ է արված:
Լայնություն (սմ)՝ 38Երկարություն (սմ)՝ 62Նյութը՝ բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Շամշադինի շրջ.՝ գ. ՆավուրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. առաջին կեսՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7888/1ա
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3757/1ա