Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Կտորեղեն
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Բամբակյա ուղղանկյուն կտորի վրա կարմիր, կապույտ, սև, դարչնագույն, շագանակագույն ներկերով դաջված է որսի տեսարան ներկայացնող պատկեր: Պահպանված հատվածի վերին մասում ձիավոր նետաձիգեր են, իսկ ներքևում կանգնած է մի անզեն պատանի, որի կողմն են վազում հավանաբար որսորդների կողմից հալածվող կենդանիները՝ վարազներ, այծյամներ, հովազ: Երկու ամբողջական եզրերն ունեն բուսական զարդանախշերով չորս շերտերից լայն շրջանակ: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ, այժմ ամերիկաբնակ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջՆյութը՝ ԲամբակՉափս՝ 154 x 80 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17609-4