Վարդապետարան կրոնի հասարակաց հայախոսությամբ: Մասն առաջին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վարդապետարան կրօնի հասարակաց հայախօսութեամբ: Մասն առաջին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ստեփանոս Նազարեան. Վարդապետարան կրօնի հասարակաց հայախօսութեամբ: Մասն առաջին, որ պարունակում է իւր մեջ ա. Քրիստոնէական հաւատի ուսումն; բ. Քրիստոնէական բարոյականութիւն; գ. Սուրբ պատմագրութիւն. - Մոսկվայի մէջ, 1853, Լազարեանց Քաջափայլ պարոնների տպարանումը: Գիրքը վերականգնված է: Շապիկը և կռնակը նոր են, մուգ կապույտ փափուկ մաշկալաթից: Ֆորզացները նույնպես նոր են՝ սպիտակ ողորկ թղթից: Տիտղոսաթերթին հաջորդող էջ /3/-ի վերևի լուսանցքում կա «Յովհաննէսին Ֆիլիպից» սև թանաքով ընծայագիրը, ներքևի աջ մասում՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը և դարձերեսին՝ «Իւր սիրելի բարեկամին Միքայէլ Նիկողայոսի Սարգսեանցին սիրողապէս ընծայ հեղինակիցը. 1854 թուակ. Մայիսի 15-ին. Մոսկվայի մէջ» սև թանաքով ընծայագիրը: Գիրքը պակասավոր է՝ չկան վերջին էջերը՝ սկսած էջ 209-ից, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Նազարյան Ստ. Էջ՝  264 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1853 Լայնություն (սմ)՝  14,3 Երկարություն (սմ)՝  21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/279