«Վարդենիս» N115 «Հետաքրքիր ցուցահանդես»-հաղորդագրություն

«Վարդենիս» N115 «Հետաքրքիր ցուցահանդես»-հաղորդագրություն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում տեղեկատվություն է` Վարդենիսում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի շրջիկ ցուցահանդեսի վերաբերյալ: Այն ցուցադրվել է շրջանի հիմնարկ-ձեռնարկություններում, գյուղերում, դպրոցներում: Հետաքրքրությամբ են դիտել ու ծանոթացել Չարենցի անտիպ ձեռագրերին, լուսանկարներին, հաղորդակից դարձել բանաստեղծի հմայիչ արվեստին: Տուն-թանգարանի տնօրեն Նվարդ Բաղդասարյանը եվ ավագ գիտաշխատող Կարինե Ամիրխանյանը ցուցահանդեսի այցելուներին ներկայացրել են հետաքրքիր դրվագներ Չարենցի կյանքից, նրա անցած դժվարին ու հետաքրքիր ստեղծագործական ուղին: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1926 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ4764