Վարպետը ռադիոյով լսում է իր ելույթը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ.Իսահակյանի դիմանկարը պատկերված է դեղնավուն թղթի ձախ անկյունում՝ 3/4 թեքությամբ: Վարպետը հայացքը խոնարհած, համակ ուշադրությամբ ռադիո է ունկնդրում: Պիջակի լամբակին շքանշան է փակցված: Դիմանկարի ներքևում հեղինակի ստորագրությունն է: Թղթի աջ հատվածում կապույտ թանաքով գրություն է: Հեղինակ՝  Սերգեյ Արուտչյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  27 հունիսի, 1954թ. Նյութը՝  Թուղթ, մատիտ Լայնություն (սմ)՝  22 Երկարություն (սմ)՝  11,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 593