Վարսավիրի գործիք՝ մազ կտրելու

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Խնամքի հարմարանքներ և պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Վարսավիրի մեխանիկական գործիք՝ մազ կտրելու համար, ձեռքի շարժումով աշխատող: Գործիքի հիմնական կտրող մասը քառակուսաձև է, որի ներքևի մասը հարթ է, իսկ երեսի մասը ուռուցիկ: Հիմնական մասի առջևի հատվածում գտնվում են երկշարք սանրանման, մազը կտրող ատամնաշարերը, իսկ ուռուցիկ մասի կենտրոնում՝ ատամնաշարը կարգավորող թևիկավոր պտուտակը: Գործիքն ունի 2 բռնակ՝ 1-ը անշարժ, մատը պահող փոքր ելուստով /հակառակ ուղղությամբ/, իսկ մյուսը շարժական, որն էլ ներս սեղմելով դեպի մյուս բռնակը՝ աշխատեցնում է կտրող ատամնաշարերը: Հեղինակ՝  ԽՍՀՄ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Երկաթ Չափս՝  14.5 x 4.5սմ Նվիրատու՝  Ա.Գալստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1627 Բաժնեհաշվառանիշ՝  Ն-ՆԳ