Վարվառա Օրբելին թոռան՝ Ռուսուդան Ռուբենի Օրբելու հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Օրբելի եղբայրների տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վարվառա և Ռուսուդան Օրբելիների բնօրինակ լուսանկարն է: Վարվառա Օրբելին նստած է, հագին սպիտակ վերնաշապիկ է ու սև կիսաշրջազգեստ, նա աջ ձեռքով գրկել է կանգնած թոռանը, որի հագին սպիտակ շրջազգեստ է և սպիտակ գուլպաներ: Պատկերից ներքև լուսանկարչատան գրությունն է. «Г. Я. Бабаловь», «Тифлись. Еленендорфь», դարձերեսին՝ «Придворный фотографь Его Величества ШАХА ПЕРСИДСКОГО . Фотографiя «ЛУИСЬ» Г. Я. Бабалова»: Նշված է հասցեն. «ТИФЛИСЬ. МИХАИЛОВСКАЯ УЛ. N22. ОТДЕЛЕНИЕ ВЬ КОЛ. ЕЛЕНЕНДОРФЬ. НЕХАТИВЫ СОХРАНЯЮТСЯ»: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  10,5 Երկարություն (սմ)՝  16 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս (Թբիլիսի) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914թ. Նվիրատու՝  Օլգա Մանդրիկա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՕԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  835 Բաժնեհաշվառանիշ՝  ՕԸ- 41