Վարվառա և Աբգար Օրբելիների հարսանեկան լուսանկարը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Օրբելի եղբայրների տուն-թանգարան Նկարագրություն ՝  Օրբելի եղբայրների ծնողների հարսանեկան բնօրինակ լուսանկարն է: Աբգար Օրբելու հագին սև ֆրակ է, սպիտակ վերնաշապիկ ,ձախ ձեռքին պահել է գլխարկ, նա կանգնած է և հենված փայտե փորագրված պատվանդանին: Վարվառա Օրբելին նստած է, հագին սև զգեստ է՝ սպիտակ օձիքով: Լուսանկարի դարձերեսին կա ընծայագիր.«1879 года сентября 3-го дня любезному брату нашему Давиду Орбели ... от Варвары и Абгара Орбели »: Կա նաև լուսանկարչատան գրությունը. «ФОТОГРАФIЯ В. БАРКАНОВА ВЬ Д. ХАРАЗОВА, ВЬ ТИФЛИСЬ»: Դարձերեսին նվիրատուի մատիտով նշագրումն է.«N10. А. И. и В. Орбели- родители бр. Орбели, молодожены»: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  16 Նկարիչ՝  Վ. Բարկանով Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս (Թբիլիսի) Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1879թ. սեպտեմբերի 3 Նվիրատու՝  Օլգա Մանդրիկա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՕԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  832 Բաժնեհաշվառանիշ՝  ՕԸ-38