Վարտիք (կապիչներով)

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վարտիք Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է սպիտակ կտորից: Ուղիղ ձևվածք ունի, լայնափողք է: Գոտկամասում կապվում է երկու ծայրին կարված նույն կտորից 2-ական նեղ կապիչներով: Կողքերից արված են մեկական ճեղքվածքներ, որոնցից 3.2 սմ հեռավորությամբ ստորին եզրում կորացող կորագծեր են արված: Գոտկամասը երկտակ է, սեպաձև հավելվածի տեսքով, որոնցից ցած մանր ծալքեր են: Փողաբերանները հարդարված են ժանեկագործ ժապավեն-երիզով: Լայնություն (սմ)՝  34, կապիչ՝ 1,5 Երկարություն (սմ)՝  54, կապիչ՝ 30, կտրվածք՝ 15,5 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա գ. Ծուղրուտ Հայտնաբերման վայրը՝  Ախալցխա գ. Ծուղրուտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. 1 կես Հայտնաբերման ժամանակը՝  19.08.1986թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6629/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2942