Վարք տեառն մերո Հիսուսի Քրիստոսի: Ի պետս աշակերտաց Մուրատեան վարժարանին և այլոց ազգային դպրոցաց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վարք տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի: Ի պէտս աշակերտաց Մուրատեան վարժարանին եւ այլոց ազգային դպրոցաց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ս. Թեոդորեան. Վարք տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի: Ի պէտս աշակերտաց Մուրատեան վարժարանին եւ այլոց ազգային դպրոցաց: Հայերէն եւ գաղղիարէն. - Ի Փարիզ, 1854, ի Մուրատեան վարժարանի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են սև՝ մատնեքավոր մակերեսով, կաշվով: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով ֆրանսերենով դրոշմված է վերնագիրը: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Երկու ֆորզացների, նաև տիտղոսաթերթի ներքևի աջ մասերում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մուգ կապույտ թանաքով կնիքը: Գրքի սկզբում կա աստվածաշնչյան պատկերներով երկու գունազարդ ճակատանկար: Էջ 1-ի վերևի լուսանցքում կա անհայտ անձի սև թանաքով մակագրությունը ՝ «Արամ Տէր Աբրհամով»: Բոլոր էջերի բնագրերը շրջանակված են սև բուսանախշերով ուղղանկյուններով: Բնագիրը զուգահեռաբար հայերեն ու ֆրանսերեն լեզուներով է տպագրված: Հեղինակը նշված է առաջաբանում՝ հ. Սարգիս վրդպ. Թէոդորեան. Կազմերեսները խունացած են, եզրերը՝ տեղ-տեղ մաշված, որոշ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Թեոդորյան Ս. Էջ՝  /2/, 494, նկ. Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1854 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  23 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/456