Վեհ. Հայրիկը / Խրիմյան / Բաքու

Վեհ. Հայրիկը / Խրիմյան / Բաքու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վեհ. Հայրիկը Բագու Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ս. Մ. Ծոցիկեան. Վեհ. Հայրիկը Բագու, 15 փետրվար 1898. Հրատարակիչ Գրիգոր Ասլանեանց. - Բագու, տպարան «Արօր», 1898: Շապիկը բաց մոխրականաչավուն բարակ թղթից է: Առաջին կազմերեսի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Մեծապատիւ պ. Յովհաննէս Թումանեանցին նուիրէ սիրով գրողը. 28 մայիս / 98: Տիտղոսաթերթի ներքևի մասում կարմիր թանաքով, իսկ վերջին էջ 33-ի դարձերեսին մանուշակագույն թանաքով Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կնիքն է: Կազմերեսները խունացած են, թերթերի եզրերը՝ թեթև մաշված: Հեղինակ՝  Ծոցիկյան Ս. Մ. Էջ՝  33 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1898 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  21,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/533