Վենետիկ: Դուքսերի պալատը:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LE PALAIS DUCAL Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը շուրջստվարաթղթյա, կոշտ, մոխրագույն: Վերևի մասում սև , շագանակագույն նախշավոր շրջանակի մեջ պատկերված է վագր՝ ձեռքին բացված գիրք:Կենտրոնում գրքի վերնագիրն է, ավելի ներքև՝ գրքի մասին փոքրիկ տեղեկատվություն: Ֆորզացը համր է, մոխրագույն-սպիտակ:Շրջերեսին լույս տեսած գրքերի ցանկն է /իտալերեն և ֆրանսերեն/: Նախանվանաթերթին գրքի վերնագիրն է: Անվանաթերթին՝ գրքի տվյալներն են, իսկ կենտրոնում և հետևի կազմին՝ շրջանակի մեջ առնված Մոնա Լիզայի նկարը: Գրքում կան 113 նկար: Վերջին էջերում այն նկարիչների անուններն են, որոնց կտավները տեղ են գտել ուղեցույցում: Հեղինակ՝  Մաքս Օնգարո Էջ՝  95 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Միլան, Իտալիա, Չափս՝  11,5x16,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5518