Վենետիկի Մխիթարյանք

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վենետիկի Մխիթարեանք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աղէքսանդր Երիցեանց. Վենետիկի Մխիթարեանք. - Թիֆլիզ, 1883, Յովհաննէս Մարտիրոսեանցի տպարան: Գիրքն ունի գեղեցիկ ձևավորում՝ կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից՝ պատված բաց դարչնագույն՝ մատնեքավոր մակերեսով սոսնձալաթով: Առաջին կազմերեսի մակերեսով մեկ դրոշմված են սև բուսանախշեր ու դրվագազարդ նախշեր, դարձերեսին՝ վերևի ձախ անկյունում, սոսնձված է կազմարարի պիտակը՝ «Переплетное заведенiе О. Зибертъ въ Тифлисе», նույն տեղում, նաև տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները սպիտակ՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթից են: Կազմի անկյունները թեթևակի մաշված են: Հեղինակ՝  Երիցյան Ա. Էջ՝  162 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1883 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  18,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/217