Վերարկու

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Տղամարդու հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերարկու Բնօրինակի անվանում՝  Վերարկուի վեպարփոխված կարպետ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Պատկանել էՀաց ցեղասպանությունը վերապրած Էֆլաթոն Կանիմյանին, ով մեծ ընտանիքի՝ Հովհաննես Կանիմյանի և Մարիամ Չալեյանի յոթերորդ զավակն էր։ Ծնվել է Մարաշում(Հալեպի նահանգ) 1900 թ. օգոստոսի 16-ին:1920 թ. սկզբին, երբ ֆրանսիական զորքերը լքում էին Մարաշը, Էֆլաթոն Կանիմյանը, գաղտնի միանալով նրանց, հեռացել է հայրենի քաղաքից: Ցուրտ եղանակային պայմաններին դիմակայելու համար՝ Մարիամը՝ Էֆլաթոնի մայրը, իրենց տան կարպետը վերաձևել է վերարկուի և տվել որդուն: Ֆրանսիական զորքերի հեռանալուց հետո քեմալականները մտնում են Մարաշ, հայերը դիմում են ինքնապաշտպանության և շուրջ 20 օր կենաց ու մահվան կռիվ են տալիս: Երիտասարդ Էֆլաթոնը փրկվեց վերահաս մահվանից՝ նախապես փախուստի դիմելով: Էֆլաթոն Կանիմյանը Եգիպտոս գաղթելուց հետո ամուսնանում է Ազնիվ Օրջանյանի հետ և ունենում են հինգ երեխա: Էֆլաթոն Կանիմյանը մահացել է 1985թ.: Կարպետ-վերարկուն ՀՑԹԻ-ին նվիրատվություն է կատարաել Էֆլաթոնի որդին՝ եգիպտահայ Երվանդը Կանիմյանը։ Նյութը՝  բրդյա թել, կտոր Լայնություն (սմ)՝  95 սմ, Երկարություն (սմ)՝  77 սմ Նվիրատու՝  Շուշան և Երուանդ Կանիմեաններ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Օսմանյան կայսրություն, ք․ Մարաշ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Ուսագլխի լայնություն (սմ)՝  43 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  266