Վերնազգեստ (խրխա)

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Վերնազգեստ կնոջ (խրխա)- կարված մուգ բալագույն (համարյա սև) թավիշից՝ դեպի ներքև լայնացող փեշով, ուղիղ, երկար թևքերով, վիզը՝ սրտաձև, խորը փորվածքով: Թևերի եզրին, վզի փորվածքի շուրջը և փեշին ոսկեգույն մետաղաթելով ասեղնագործված են բուսական զարդանախշեր: Վերնազգեստը կարվել է Վարսենիկ Պետրոսի Քեշիշյանի համար: Նրա մահից հետո (1950 թ.) աղջիկը հանձնել է թանգարանին: Երկարություն (սմ)՝  150 սմ Ուսի լայնություն (սմ)՝  40 սմ Նյութը՝  Թավիշ, մետաղաթել Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1898-1