Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի: Պատմական վեպ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վէրք Հայաստանի, ողբ հայրենասիրի: Պատմական վէպ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խաչատուր Աբովեանց. Վէրք Հայաստանի, ողբ հայրենասիրի: Պատմական վէպ. Տպուած Դաւիթ-Բէգ Աւան-Իւզբաշեանցի ծաղքով. - Թիֆլիս, 1908, տպարան օր. Ն. Աղանեանի: Գիրքը վերականգնված է: Նոր շապիկը բաց դարչնագույն ամուր թղթից է: Առաջին կազմերեսին սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը՝ վարդագույն թղթից, վրան տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Լրացուցիչ էջ Ե-ի՝ «Առաջաբանի», վերևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան Հովհ. Թումանյանի բազմաթիվ ու բազմապիսի նշումները մատիտով: Թերթերը խունացած են, որոշ էջերին կան կեղտաբծեր: Հեղինակ՝  Աբովյան Խ. Էջ՝  304 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  16,8 Երկարություն (սմ)՝  24,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/12-2