Վզնոց

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Կրծքազարդ Տեսակ/ժանր՝  Վզնոց Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Վզնոց՝ մետաղալարից հյուսված մանր, տանձաձև շղթայով, որը ընդմիջված է վեց կլոր օղերով: Շղթան զարդին է միանում երկու կլոր, ավելի մեծ օղակներով: Զարդը շրջանաձև է, կենտրոնում ՝ երկշարք ուռուցիկ, իսկ վերևում և ներքևում մեկական վարդյակներ են գնդաձև ծայրով: Երկու կողմերում կանաչ, կեղծ քարեր են , որոնցից մեկի կեսը սպիտակ է: Զարդը վերևում ունի երկու տափակ օղակներ, իսկ ներքևում՝ երեք, որոնք զարդարված են կետազարդով: Ներքևի օղակներից կախված են երեք նշաձև սնամեջ կախիկներ: Նյութը՝  Արծաթ Քաշ (գր)՝  50,4 Նվիրատու՝  Միշա Սողոմոնի Հայրապետյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  96 Բաժնեհաշվառանիշ՝  Ազգ. 2/1