Վզնոց զարդահամալիրի մաս

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Կնոջ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է շղթայից և կրծքազարդից: Շղթայի երկու ծայրերը միանում են փականի միջոցով: Շղթան օղակներով միանում է օվալաձև շրջանակին, որն իր վրա ունի պարանաձև զարդանախշ: Շրջանակի մեջ օղակով ամրանում է կրծքազարդի միջին մասը՝ քարը ագուցարանում: Ագուցարանը եզերված է պարույրավոր շրջանաձև օղակներից, որոնք միացման տեղում ունեն գնդիկներ: Վարպետ՝  Վ. Մարաբյան Քաշ (գր)՝  55.2 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987թ. Նյութը՝  ոչ թ.մ.,ագաթ Հայտնաբերման ժամանակը՝  1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6919/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-771