Վզնոց-խորհրդանիշ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Կրծքազարդ Տեսակ/ժանր՝  Վզնոց Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Վզնոց-խորհրդանիշ Երևանի քաղաքապետի երդմնակալության- բաղկացած է փոքր, օվալաձև և Հայաստանի 12 մայրաքաղաքները խորհրդանշող կլոր օղակներից: Յուրաքանչյուր օղակը տվյալ մայրաքաղաքի բնորոշ զարդանախշերով է, կենտրոնում՝ մայրաքաղաքի սկզբնատառը ֆիանիտե քարերով: Նախավերջին զույգ օղակներից կախված է Երևանի դրոշը՝ քաղաքի զինանշանով: Շղթան ավարտվում է քառանկյուն տախտակով, որի վրա պատկերված են Երևանի նշանավոր ճարտարապետական կոթողները՝ Օպերան, Գր. Լուսավորիչ եկեղեցին, ՀՀ կառավարական տունը, Մատենադարանը: Տախտակի կենտրոնում՝ Երևանի քաղաքապետարանի շենքը: Տախտակի ստորին մասից կախված է քաղաքի խորհրդանիշ բանալին: Վզնոցը ռոդիոպատված է, ունի ընկուզենու փայտից պատրաստված երկու տուփ: Երկարություն (սմ)՝  61 սմ Նյութը՝  արծաթ, ֆիանիտ, ընկուզենու փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2007 թ. Քաշ (գր)՝  416,2 գ Նվիրատու՝  Երվանդ Զախարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17258