Վզնոց՝ կրծքազարդով

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Անձնական աքսեսուարներ Տեսակ/ժանր՝  Կնոջ Բնօրինակի անվանում՝  Վզնոց՝ կրծքազարդով Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հաստ գործքով արծաթյա շղթայի վրա, կենտրոնից հավասար հեռավորությամբ, ամրացված են մեկ զույգ խոշոր, բողբոջանման զարդեր, որոնց հաջորդում են ինը շեղանկյունաձև և երկու զույգ համեմատաբար փոքր զարդակախիկները: Դրանք պատրաստված են փորագրման եղանակով: Վզնոցի կենտրոնական մասում խոշոր օղակով ամրացված է հատիկաշար եղանակով պատրաստված արծաթյա կրծքազարդ, որի մակերեսին կան վեց հատ փոքրիկ փիրուզե ակներ: Կրծքազարդը ստորին եզրում ունի վեց հատ շղթայիկավոր կախիկներ: Քաշ (գր)՝  55.2 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գորիս Հայտնաբերման վայրը՝  Գորիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1985թ. Նյութը՝  արծաթ, փիրուզ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6156 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-661