Վիլհելմ Տելլ: Դրամա հինգ գործողությամբ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վիլհէլմ Տէլլ: Դրամա հինգ գործողութեամբ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հեղինակութիւն Շիլլէրի. Թարգմանութիւն Գէորգ Բարխուդարեանցի. Վիլհէլմ Տէլլ: Դրամա հինգ գործողութեամբ. - Թիֆլիզ, 1873, Համբարձում Էնֆիաճեանցի եւ Ընկ. տպարանում: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ կանաչ՝ մատնեքավոր մակերեսով, մաշկալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը սև կաշվից է: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Յովհաննէսին Ֆիլիպից»: Վերջին էջ 205-ին հաջորդող «Տպագրական սխալներ» էջի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերսները և կռնակը թեթև մաշված են: Հեղինակ՝  Շիլլեր Ֆր. Թարգմանիչ՝  Բարխուդարյանց Գ. Էջ՝  /4/, 205 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1873 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  16,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/769-1