Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր գորգադաշտի վրա պատկերված է կապույտ հիմնագույնով երեք շեղանկյունաձև շրջանակ՝ հարդարված ութական կարմիր և սպիտակ գալարուն պատկերներով, որոնց միջև պատկերված է ուղղանկյուն շրջանակի մեջ առնված մեկական աստղածաղիկ, որի երկու կողմից դուրս է գալիս մեկական ոճավորված երկճյուղ կենաց ծառի պատկեր: Դաշտի ազատ տարածքը հարդարված է երկրաչափական զարդաձևերով, կենդանապատկերներով: Ունի երեք եզրագոտի՝ կարմիր արտաքին գոտին հարդարված է վարդակներով, կապույտ ներքին գոտին՝ խաչահիմք բազմանիստ շրջանակներով, սպիտակ կենտրոնական գոտին՝ կեռանախշեր պարունակող ութանիստ շրջանակներով, որոնց միջև պատկերված են զույգ եռատերև երկրաչափականացված բուսանախշեր:
Լայնություն (սմ)՝ 134Երկարություն (սմ)՝ 260Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԼՂԻՄՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1903-1906թթ.Հայտնաբերման ժամանակը՝ 25.05.1979թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1066
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-462