Վիշապագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև, մասամբ՝ հողագույն գորգադաշտի վրա պատկերված է երկու վեցանիստ շրջանակ՝ հարդարված ութական գալարուն պատկերներով, նրանց կենտրոնում կեռնախշ մեկական շեղանկյունաձև շրջանակով և երկուական երկճյուղ կենաց ծառով: Դաշտը հարդարված է գծանախշ և կեռանախշ շեղանկյուններով, կենդանապատկերներով: Ունի երեք եզրագոտի. սպիտակ հիմնագույնով կենտրոնական գոտին հարդարված է երկրաչափականացված տերևանախշերի և քառաթերթ վարդակների շղթայով: Լայնություն (սմ)՝  143 Երկարություն (սմ)՝  188 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ, Ջրաբերդի գավառ Հայտնաբերման վայրը՝  ԼՂԻՄ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  25.05.1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1065 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-461