Վիշապագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնադաշտի վրա պատկերված են վեցանկյունատիպ բազմանկյուն երեք ու կես շրջանակներ։ Վերջիններիս կապույտ հիմնագույնի վրա պատկերված ութական օձերի գալարուն պատկերները բոլորում են քառանկյուն շրջանակի մեջ ամփոփված կեռ խաչը, որի թևերը տարածվում են ձախ։ Բազմանկյուն շրջանակների մեջը և դուրսը կան թռչնապատկերներ։ Դաշտի վրա երկու շարքով պատկերված են չորսական շեղանկյուն պատկերներ։ Գոտևորում է երեք զարդագոտի։ Կենտրոնի գոտու սպիտակ հիմնագույնի վրապատկերված է գինու բաժակ եզրազարդը։ Ներքին և արտաքին գոտիների մուգ շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են աստղածաղիկներ։ Լայնություն (սմ)՝  131 Երկարություն (սմ)՝  366 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ջրաբերդի գավառ Կուսապատ գյուղ Հայտնաբերման վայրը՝  ԼՂԻՄ, Ասկերանի շրջ․ գ․ Խնածախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  22.06.1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  710 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-335