Վիշապագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն հիմնագույնի վրա տեղադրված են երեք խոշոր մեդալյոններ, որոնք երկու կողմից ունեն ոճավորված վիշապապատկերներ։ Դրանց կենտրոններում պատկերված են կեռանախշ վեցանկյուն զարդաշրջանակներ։ Դաշտի անկյուններում կան խարսխաձև նախշեր։ Բոլորված է երեք զարդագոտով։ Լայնը փղոսկրագույն է, զարդանախշված աստղածաղիկներով։ Եզրայինները շատ նեղ են, զարդանախշված կետիկներով։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  277 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Դիզակ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  27.10.1982թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5423 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2291