Վիշապագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Ջրաբերդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վիշապագորգերի Ջրաբերդ տարբերակն է։ Վարդագույն հիմնագույնով, պատկերված են արծվագորգերին բնորոշ երեք հորինվածքներ՝ խաչաձև առանցքի շուրջը դասավորված փղոսկրագույն կենտրոնախույս ճառագայթներով։ Այս հորինվածքների կենտրոնում նույնպես խաչաձև վարդյակներ են, այս տիպի գորգերի գեղազարդման արվեստի պարտադիր տարրերից։ Դաշտի ազատ մնացած տարածքը զարդանախշված է մանր քառակուսիներով, ոճավորված կենդանիների, թռչունների պատկերներով։ Երիզված է երեք զարդագոտիներով։ Եզրայինները իրար մեջ մխրճված սղոցատիպ զարդանխշով են ծածկված։ Կենտրոնականը իրար կցված աստղաձև պատկերներով՝ նույնպես բնորոշ արծվագորգերին։ Լայնություն (սմ)՝  153 Երկարություն (սմ)՝  300 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2897 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1285