Վիշապագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երկու բազմանկյուն զարդաշրջանակներ՝ մեկը մուգ կապույտ, մյուսը՝ կանաչ: Զարդաշրջանակների մեջ պատկերված են կարմիր, շագանակագույն և սպիտակ ութանկյուն գալարուն պատկերներ՝օձի ոճավորված նախշեր, որոնք բոլորում են սվաստիկայով քառանկյուն շրջանակը: Քառանկյուն շրջանակից վերև և ներքև պատկերված զույգ վիշապների միջով բարձրանում է կենաց ծառը: Դաշտի ազատ տարածքը լրացված է կեռանախշերով շրջապատված շեղանկյուններով, վարդակներով և թռչունների և կենդանիների ոճավորված պատկերներով: Ունի երեք եզրագոտի. որոնցից կենտրոնինն ունի մուգ կանաչ հգ.՝ հարդարված աստղածաղիկներով, իսկ մյուս երկուսը՝ կարմիր հիմնագույնով են՝ երեքթերթանի ծաղկանախշերով: Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  226 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ջրաբերդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ․ վերջ Հայտնաբերման ժամանակը՝  24․12․1981թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3620 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1811