Վիշապագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ գորգադաշտի վրա պատկերված է դեղին ժապավենով երիզված ուղղանկյունաձև, կարմիր հիմնագույնով, երկու կողմից եռանկյունաձև ելուստներով հորինվածք՝ հարդարված շեղանկյունաձև խոշոր շրջանակով, որի երկու գագաթից դուրս են գալիս երկուական կանաչ հիմնագույնով աղեղնաձև հորինվածքներ: Եռանկյունաձև հորինվածքներից դուրս են գալիս մեկական կենաց ծառ: Դաշտի անկյունները հարդարված են սպիտակ հիմնագույնով անկյունաձև հորինվածքներով և մեկական՝ մի կողմում՝ քնարաձև, մյուսում՝ շեղանկյունաձև զարդապատկերներով: Ունի երեք եզրագոտի։ Լայնություն (սմ)՝  147 Երկարություն (սմ)՝  294 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վայոց ձոր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. կես Հայտնաբերման ժամանակը՝  24.12.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3669 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1860