Վիշապագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի կարմիր հիմնագույնի վրա պատկերված է դարչնագույն հիմնագույնով մեկ խոշոր զարդաշրջանակ, որը գեղազարդված է ութ ոճավորված վիշապապատկերներով, երկու «կենաց ծառերի» պատկերներով և բուսանախշերով։ Ազատ մնացած տարածքը լրացված է ութ բազմանիստ հարթություններով, որոնք կենտրոնում ունեն կեռիկազարդ ուղղանկյուն, գեղազարդված է նաև բուսանախշերով, կենդանակա և երկրաչափական պատկերներով։Գոտևորված է երեք զարդագոտիներով։ Լայնություն (սմ)՝  138 Երկարություն (սմ)՝  270 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գեղարքունիք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  31.07.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/16 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067