Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնագույնի վրա, կենտրոնում պատկերված են երեք քառաթև խոշոր հորինվածքներ։ Թևերից յուրաքանչյուրում պարփակված են երկուական Տ–աձև զարդանախշեր։ Եզերված է երեք զարդագոտիով, որոնցից մեկը սպիտակավուն հիմնագույնի է և ծածկված է տերևաձև զարդանախշերի շարքից։ Դաշտի ազատ տարածության վրա պատկերված են փոքրիկ քառակուսիներ, որոնք իրենց մեջ ամփոփում են շեղանկյուններ։
Լայնություն (սմ)՝ 122Երկարություն (սմ)՝ 163Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 1975թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1255
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-545