Վիշապագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմրավուն հիմնագույնի վրա պատկերված են երեք քառանիստ՝ անկյունները կտրած պատկերներ, որոնք իրենց մեջ պարփակում են կենտրոնինը՝ վեց, եզրերինը՝ ութանկյուն ոճավորված վիշապապատկերներ, որոնք լրացված են կենաց ծառի պատկերներով։ Կենտրոնում ունի շեղանկյունաձև ոճավորված թռչնագլուխներով գծապատկերներ։ Ունի երեք նեղ զարդագոտի։ Կենտրոնինը սպիտակավուն հիմնագույնի վրա է կատարված և կազմված է անկյուններին ելուստներ ունեցող քառակուսաաձև շրջանակներով։ Ներքին նեղը՝ սղոցաատիպ է, իսկ եզրայինը՝ ալիքաձև նախշով և խաչաձև փոքր վարդակներով։ Լայնություն (սմ)՝  132 Երկարություն (սմ)՝  264 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ․ սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  28․11․1978թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  216 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-126