Վկայական տրված Սիրանույշ Դաբաղյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Վկայական Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վկայականը գրված է հայերեն, ձեռագիր։ Տրված է Սիրանույշ Դաբաղյանին։ Տեքստում ասված է այն մասին, որ նա աշխատել է ամերիկյան կոմիտեի Երևանյան բժշկական ամբուալտորիայի գրագրի պաշտոնում։ 1917 թ․ ապրիլի 7-ից 1920 թ․ հուլիսի 31-ը լիկվիդացիայի պատճառով կրչատվել է։ Վկայականը հաստատվում է Ամերկոմի կնիքով և Ամերկոմի լիազոր Մուրադյանի ստորագրությամբ։ Ձախից ներքևում Ամերկոմի տեղկոմի կնիքին է՝ տեղկոմի ստորագրությամբ։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1925թ․ Նվիրատու՝  Սաթենիկ Աղասու Գալոյան Չափս՝  22.5*27.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6739/30 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-224