Վկայական տրված Սիրանույշ Դաբաղյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Վկայական Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վկայականի հիմնական տեքստը մեքենագիր է հայերեն լեզվով, որը շարադրված է ուղղանկյունաձև կտրվածք ունեցող խունացած թղթի վրա։ Վկայականը տրվել է Սիրանույշ Դաբաղյանին այն բանի համար, որ նա իրոք աշխատել է առևտրական կոլեկտիվում՝ որպես գործակատար 1928 թ․ մարտի 16 -ից մինչև 1928 թ․ մայիսի 21-ը։ Վկայական № 1567 տվել է Աշխատանքային և արտադրական կոլեկտիվների միավորված վարչությունը։ Առկա է վարչության կնիքը և նախագահի՝ Հարությունյան և քարտուղարի՝ Վարդանյան ստորագրությունները։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1929թ․ Նվիրատու՝  Սաթենիկ Աղասու Գալոյան Չափս՝  18*11 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6739/27 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-224