Վկայական տրված Սիրանույշ Դաբաղյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Վկայական Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև կտրվածքով թղթի վրա տեքստը գրված է հայերեն և ձեռագիր։ Վկայականով հաստատվում է այն իրողությունը, որ ընկեր Սիրանույշ Դաբաղյանը սկսած 1921 թ․-ից միության անդամ է, բանվոր, բայց սկսած 1917 թ․-ից մինչև 1923 թ․ ապրիլի 13-ը աշխատել է Ամերիկյան ամբուլատորիայում գրագրի պաշտոնով, կարի արհեստանոցում կարողի պաշտոնով։ Իր ստորագրությամբ այն հաստանում է կարող միության քարտուղարը։ Վկայականը հաստատված է միության շրջանաձև և քառակուսի կնիքներով։ Վկայականը տպելու ժամկետն է 1923 թ․ մայիսի17։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1923թ․ Նվիրատու՝  Սաթենիկ Աղասու Գալոյան Չափս՝  16.5*11 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6739/21 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-224