Վկայական տրված Սիրանույշ Միքայելյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Վկայական Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ, ուղղանկյունաձև կտրվածք ունեցող թղթի վրա հիմնական տեքստը մեքենագրված է անգլերեն լեզվով։ Վերնամասում անգլերեն և ռուսերեն լեզուներով կան հետևյալ մակագրությունները՝ «Օգնություն Մերձավոր Արելքում», «Միավորված Հյուսիս ամերիկյան միացյալ նահանգների իրավասության տակ», ներքևում գրված է այդ վկայականի հայերեն տարբերակը, որով հաստատվում է, որ Սիրանույշ Միքայելյանը գործում է Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի № 2 ճաշարանում, ու նա աշխատում է անօգնականների համար։ Վկայականը հաստատված է կոմիտեի շրջանաձև կնիքով։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-ական թթ․ Նվիրատու՝  Սաթենիկ Աղասու Գալոյան Չափս՝  21*14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6739/40 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-224