Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Տակդիր Բնօրինակի անվանում՝  Տակդիր Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Սպիտակ բամբակյա թելով գործված ժանյակե տակդիրը շրջանաձև է, մանր ալիքաձև եզրով: Կենտրոնում ութթերթանի աստղածաղիկ է, որի շուրջ գործված են 3 զարդաշերտեր, որոնք միմյանցից անջատվում են սյունիկներից ու ողկույզներից կազմված գոտիներով: Կենտրոնից առաջին շերտում գործված են թեք-զուգահեռ գծեր, որոնք կազմում են հավերժության նշան, այնուհետև` խիտ հյուսքով գործված շեղանկյուններ են, որոնց գագաթին պատկերված են փոքրիկ խաչեր: Վերջին շերտում մանր շեղանկյուններով ցանցկեն հյուսք է : Եզրում գործված են իրար հաջորդող ու միմյանց կից եռանկյունների ու հովհարաձևերի պատկերներ: Հեղինակ՝  Չալգուշյան Հայկանուշ Տրամագիծ (սմ)՝  26 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-80-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 152 Բաժնեհաշվառանիշ՝  Գ32/12