Տակդիր

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Տակդիրներ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Տակդիրն ունի ութաթև աստղի ձև: Կենտրոնում սպիտակ, բամբակյա կլոր կտոր է, որի շուրջը սյունիկների շարք է: Սրան հաջորդում է զիգզագաձև ցանցկեն զարդագոտի, որի զիգզագներից յուրաքանչյուրի տակ խիտ հյուսքով գործված մեկ մեծ, իսկ կողքերին՝ երկու փոքր եռանկյունաձև պատկերներ են: Ժանյակն ավարտվում է եռանկյունաձև ութ խոշոր թևերով, որոնց մեջ խիտ հյուսքով գործված ոճավորված կենաց ծառ է կամ ուղղահայաց առանքցի շուրջը երկու շեղանկյունաձև պատկերներ: Ժանյակի ծայրին գործված են ալիքաձև կամրջակներ: Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կիպրոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դար Տրամագիծ (սմ)՝  21.5 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/153 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085