Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տակդիր- քառակուսի, սպիտակ կտորի վրա մանուշակագույն, վարդագույն և կաթնագույն մետաքսյա թելերով ասեղնագործված են կենտրոնի նույն կետում հատվող տերևազարդ ճյուղիկներ: Ունի մանուշակագույն, բաց և մուգ երանգներով քառակուսի նեղ շրջանակ: Տակդիրը օգտագործելի է երկու կողմից: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ, այժմ ամերիկաբնակ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  Բամբակ, մետաքս Չափս՝  37 x 37 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17609-11