Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տակդիր- ուղղանկյունաձև վարդագույն կտորի վրա կարված են արև, թռչուն, ծաղկաման հիշեցնող ոճավորված պատկերներ: Եզերված է մոխրավարդագույն նուրբ քուղից պարուրաձև բոլորված շրջանակով: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ, այժմ ամերիկաբնակ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  Բամբակ, մետաքս Չափս՝  32 x 27 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17609-14