Տակդիր

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Տակդիրներ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա սպիտակ քառակուսի կտորից, եզրերը ծալված և թելքաշ է արված: Թելքաշ եզրագոտու մեջ խաչուկներ են արված: Կենտրոնում թելքաշով քառակուսաձև պատկեր, որի մեջ անկյունագծով դասավորված են խիտ և ցանցկեն հյուսված ծաղիկներ:Չորս անկյուններում եռանկյունաձև դասավորված, իրար կպած քառակուսիներ են,որոնցից կենտրոնականը խիտ հյուսվածքով, իսկ եզրերինը ցանցկեն հյուսվածքով ծաղկանախշեր են: Լայնություն (սմ)՝  30 Երկարություն (սմ)՝  30 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բեյրութ Հայտնաբերման վայրը՝  Բեյրութ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920թ. Նվիրատու՝  Ալիսա Գրիգորի Պապոյան Հայտնաբերման ժամանակը՝  24.07.1990թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7867/22 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3752/22