Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Տակդիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա սպիտակ կտորից է, կլորավուն տեսք ունի, եզրերն ալիքաձև կտրտված և օղակարով կարված: Մետաքսյա սպիտակ թելով շղթայակարով ասեղնագործված է կլորավուն թերթիկներով վեց թերթանի խոշոր ծաղկամոտիվ: Թերթիկների միացման հատվածում կտրտովի տեխնիկայով ասենագործված են երեք անցքեր, իսկ թերթիկների վերևում ՝ կլորավուն մասում նույն տեխնիկայով ասեղնագործված են հորիզոնական գծով տեղադրված երեք փոքրիկ անցքեր: Տրամագիծ (սմ)՝  15 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. երկրորդ քառորդ Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/52 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085