Տակդիր

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Տակդիր Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տակդիր- կապտավուն, սպիտակ բծերով, կլոր տակդիր է, կենտրոնում կլոր շրջանակից սկսվում է ութաթև ոճավորված աստղը՝ խիտ հյուսվածքով, շրջապատված դեպի աջ թեքվող ցանցկեն բուսական ոճավորված զարդանախշերով: Տակդիրն ավարտվում է ոճավորված ցանցկեն ծաղկաթերթիկներից կազմված ելուստավոր զարդագոտիով: Գործել է Սիրանուշ Ինճեյանը: Տրամագիծ (սմ)՝  52 սմ Նյութը՝  բամբակ (իրիս) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, ք. Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-70-ական թթ. Նվիրատու՝  Նորա Դայան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17874-15