Տաղեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա, կոշտ, եզրով, մուգ կապույտ: Կազմը շրջանակված է ակոսավոր եզրագծերով, անկյունները նախշազարդ ուղղանկյունով, որի ներսում բրոնզագույն տառերով տպված է հեղինակի անունը և փոքրիկ աստղիկ: Կազմն ունի սուպերշապիկ՝ թեմատիկ ձևավորումով. սև եզրագծերով սպիտակ ուղղանկյան մեջ երկնագույն և սև տառերով տպագրված է գրքի և հեղինակի անվանումը, իսկ ուղղանկյունուց դուրս, երկնագույն ֆոնին պատկերված են մուսայի խորհրդանիշը՝ քնար, նետահար սիրտ, աղջկա դեմք և զարդանախշեր: Անվանաթերթը գեղազարդ, վրան մատենագիտական տվյալներ: Ճակատանկարով: Ֆորզացը գունավոր, նախշազարդ: Գրքում կան ներդիրներ, բանաստեղծությունները շրջանակված են: Հեղինակ՝  Պետրոս Դուրյան Կազմող՝  Ալազան, Նովենց Էջ՝  92 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1932թ. Չափս՝  14x20,8 Նկարիչ-Ձևավորող՝  Հ.Կոջոյան, Տ.Խաչվանքյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3014