«Տաղեր»

«Տաղեր»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ գույնի մոմլաթե կազմին ոսկեգույն տառեր են եւ դաջված փոքր աստղ: Մոխրագույն ֆորզացը նկարազարդ է, վերջում ամրացված է սպիտակ թղթով: Տիտղոսաթերթի ձախ կողմում Պ.Դուրյանի նկարն է: Բացի հեղինակի 30 տաղերից, գիրքն ունի նաեւ առաջաբան, ծանոթություններ եւ բառարան: Ժողովածուն հրատարակվել է հիմք ունենալով 1872թ(Կ.Պոլիս), 1900թ. (Բագու), 1908թ. (Կ.Պոլիս) եւ 1922թ. (Վիեննա) հրատարակությունները: Ժողովածուն ամփոփում է Պ.Դուրյանի գրական ժառանգությունը՝ (բանաստեղծությունները) գրեթե լիովին: Նախաանվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  մոմլաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2232 364 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 5842