Տայպիններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Тайпины Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա, կոշտ, եզրով, մուգ շագանակագույն: Կազմին փակցված /4,5x11,5/ դեղնավուն թղթի վրա կարմիրով ռուսերեն և չինարեն գրված են գրքի տվյալները: Առջևի կազմը ձևավորված է ակոսավոր դաջվածքներով: Կողը և հետևի կազմը համր են: Ֆորզացը՝ դեկորատիվ, գունավոր: Անվանաթերթին՝ կարմիրով և սևով գրքի տվյալները և վիշապի պատկեր: Տեքստն ուղեկցվում է թեմատիկ լուսանկարներով և մատիտանկարներով: Վերջում կցված է թեմատիկ քարտեզ: Հեղինակ՝  Գ.Ս. Կարա-Մուրզա Էջ՝  124 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1941թ. Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  20,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 4610