«Տան բակ Երևանում»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կենցաղային ժանրի աշխատանք է: Կտավը կատարված է սֆումատոյի սկզբունքով (մթից դեպի լույս): Նկարիչը հաջող ներդաշնակել է գորշ և շագանակագույն երանգները տաք դեղինի հետ: Առաջին պլանում կամարի տակ կանայք նստած թել են մանում: Ետևի պլանում, տան առջև, համարյա կտավի ֆոնին ձուլված երևում է կնոջ ֆիգուր: Աջից ներքևում լատինատառ գրություն՝ «G. Charbabtchian, Երևան, 21 թ.»: Հեղինակ՝  Շարբաբջյան Գրիգոր Միքայելի /1884-1948/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1921 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  50 x 62 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 767