Տաշտ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Տաշտ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Տաշտ՝ շրջանաձև մակերեսով, խոր իրանով, կտրված, տափակ շուրթով: Կենտրոնում ձկնանման և տերևանման մեկընդմեջ զարդանախշեր են, որոնք շրջան են կազմում հավերժությունը խորհրդանշող վարդյակին: Շուրթի վրա առկա են երկրաչափական զարդանախշեր: Տաշտը պատկանել է երևանցի կալվածատեր Կ. Գեղամովի ընտանիքին: Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-19-րդ դդ. Նյութը՝  պղինձ Չափս՝  21 x 75 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 400