Տաշտ խմորի

Թեմա՝  Սննդամթերքների մշակման/ստացման միջոցներ Ենթաթեմա՝  Հացաթխման պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմորի տաշտ Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Խմորի մեծ փայտե տաշտ, հատակից աստիճանաբար լայնացող պատերով, որոնք լավ հղկված են, պատրաստված մեկ կտոր փայտից, շուրթը դրսի կողմից առնված երկաթե օղակի մեջ: Հատակի մասը քայքայված է: Կենտրոնով մեծ ճաք է անցնում: Կողքի մասում ունի երեք ճաք, շրթի վրա կան երկաթե ժապավենով վերանորոգված հատվածներ: Վարպետ՝  Անհայտ Տրամագիծ (սմ)՝  78.5սմ Բարձրություն (սմ)՝  26.5սմ Նյութը՝  Փայտ, երկաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան, Բայազետ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-20-րդ դար Նվիրատու՝  Ց.Օհանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1435 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 277