Տատիկի ընկույզի մուրաբան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Պահարանի փայտյա դռնակի վրա պատկերված են թեյնիկ, թեյի բաժակ ափսեով եւ մաուրաբայի ափսե:Դռնակի ամբողջ մակերեսը ծածկված է կտորներից՝ դիպակի ու կարպետի քառանկյուններով, որոնց վրա կպցված են արույրից փայլազարդեր: կենտրոնական մասում տեղավորված է թեյնիկը՝ պատրաստած ոսկեզօծ, վարդերով զարդարած հախճապակյա ամանների բեկորներից: Ափսեն նույնատիպ բեկորներից է. բաժակը, որի մեջլարահյուս գդալ է դրված, համարյա ամբողջական է: Մուրաբայով ափսեն երկու մասից է կազմված, թանաքագույն է, հատակին սոսնձված են երկեւ ընկույզ, բեկորների վրա սոսնձված են բազմաթիվ փայլազարդեր: Կենտրոնական մասը երիզող «շրջանակը» մոտ մեկ սանտիմետր ավելի բարձր է դրսից եւ ներսից զարդարած է փայտյա նախշած ձողիկներով, չորս անկյունները զարդարած են արույրից կոճակներով: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986 Չափս՝  38.5 x 102 x 8 սմ Նյութը՝  փայտ, դիպակ, կարպետ, հախճապակի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  23